Ղարաբաղի Քաշաթաղ շրջանի Մուշ գյուղի 8/46 ընտրատեղամասի մոտ Ղարաբաղի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի կողմնակիցները` Մուշի գյուղապետ Պետրոս Ավետիսյանի ղեկավարությամբ, հարձակվել են նախագահի թեկմածու Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա։ Ֆեյսբուքի իր էջում` դիմելով Ղարաբաղի ներքին գործերի նախարար գեներալ Լևոն Մնացականյանին, այս մասին գրում է Հարություն Կարապետյանը։
«Ծեծ ու ջարդ է հենց այս պահին․․․Ախպորս վրա են հարձակվել», – գրում է Կարապետյանը՝ գրառմանը կից ներկայացնելով տեսանյութեր (ստորև)։
Ղարաբաղում մարտի 31-ին կայացած ընտրություններում նախագահի որևէ թեկնածու չի ստացել բավարար քվե՝ հաղթահարելու համար սահմանված շեմը (50+1 տոկոս), ուստի՝ Ղարաբաղում ապրիլի 14-ին կանցկացվի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար կպայքարեն ամենաշատ ձայներ ստացած երկու թեկնածուները՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն (49,26 %) ու գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը (26,4 %)։
https://www.facebook.com/harutyun.karapetyan/videos/pcb.2803249753057100/2803249206390488/?type=3&theater
https://www.facebook.com/harutyun.karapetyan/videos/2803249069723835/
https://www.facebook.com/harutyun.karapetyan/videos/pcb.2803249753057100/2803249353057140/?type=3&theater