Ֆիզուլիի շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս 31 զոհված զինծառայողի աճյուն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Կոնկրետ որտեղ են հայտնաբերվել մարմինները՝ չի նշվում։
Նախնական տվյալներով վերջիններս պահեստազորայիններ են: Մարմիններն անճանաչելի են․ նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Պատերազմի ավարտից առայսօր հայտնաբերվել է 1318 աճյուն, որից 15-ը, ըստ նախնական տվյալների, քաղաքացիական անձինք են։
Որոնումները շարունակվում են, այսօր՝ Մարտունու (Ներքին Ճարտարի ուղղություն), Ֆիզուլիի և Հադրութի շրջաններում: