Երեկ՝ ապրիլի 20-ին պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում քրգործ է հարուցվել քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով։
Քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի վարույթ:
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդել էր, որ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է 2021 թվականին զորակոչված Նարեկ Սևակի Խաչատրյանի դին՝ ծառից կախված վիճակում