Ամերիկայի Միացյալ Նահանգներից ութը ենթարկվել են մոտ 50 տորնադոների հարվածների՝ հայտնում է CNN֊ը։ Կա 94 զոհ և բազմաթիվ անհետ կորածներ, զոհերի թիվը կարող է աճել։ Կենտուկի նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն, մի շարք շրջաններ համարվում են աղետի գոտի։
Տորնադոմերից շուրջ 30-ը ԱՄՆ միջինարևմտյան (Midwest) նահանգներին հարվածել էին դեռևս նոյեմբերի 10֊ի երեկոյան։ Ամբողջական քաղաքներ վերածվել են ավերակների։ Նշվում է 94 զոհի մասին, որոնցից 80-ը՝ ամենաշատը տուժված համարվող Կենտուկի նահանգում։ Ազդեցության են ենթարկվել նաև Արկանզասը, Իլինոյսը, Ինդիանան, Միսուրին, Միսիսիպին, Օհայոն և Թենեսին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ստորագրել է արտակարգ դրության մասին դեկլարացիա, որով պետական ռեսուրսներ կհատկնացվեն Կենտուկիին։ Ըստ նախագահի գնահատականի, տորնադոն երկրի պատմության մեջ ամենաուժգինն է եղել։
Հասցված վնասները դեռևս վերջնականապես գնահատված չեն․ տորնադոն ավերածություններ է արել իր անցած շուրջ 365 կմ տարածքով։ Մինչ այս ԱՄՆ֊ում ամենաերկար ուղիով տորնադոն համարվում էր 1925֊ի մարտին Միսսուրիի 350 կիլոմետրանոց փոթորիկը։ Նման իրադարձությունները հազվադեպ են տեղի ունենում գարուն֊ամառ ամիսներից դուրս։
Epress.am Լուրեր Հայաստանից