Home / Կանանց իրավունքներ / 24-ամյա տղամարդը մեղադրվում է 8-ամյա աղջկա նկատմամբ ոտնձգության մեջ․ ՔԿ

24-ամյա տղամարդը մեղադրվում է 8-ամյա աղջկա նկատմամբ ոտնձգության մեջ․ ՔԿ

24-ամյա տղամարդը մեղադրվում է 8-ամյա երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ, հաղորդում է Քննչական կոմիտեն։

Ըստ հաղորդման՝ մայիսի 22-ին Երևանի համակարգչային խաղերի ակումբներից մեկում տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել ակումբ այցելած 8-ամյա աղջիկ  երեխայի նկատմամբ։

Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի (Անառակաբարո գործողությունները) 3-րդ մասի 2-րդ կետով։ Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։