Հուլիսի 13-ին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ևս մեկ ադրբեջանցի վետերան է փորձել ինքնասպան լինել։ Սա առնվազն 51-րդ դեպքն է, որի մասին գրել են տեղական լրատվամիջոցները։ 44-օրյա պատերազմից ի վեր Ադրբեջանում առնվազն 37 պատերազմի մասնակից է ինքնասպան եղել, ևս 14-ին հաջողվել է փրկել։ Նրանցից առնվազն 3-ը ինքնահրկիզվել են պետական գերատեսչությունների մոտ։
Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի վետերանները պարբերաբար բողոքի ցույցեր են անում․ պատերազմից հետո նրանք հայտնվել են սոցիալական վատ պայմաններում, շատերը զրկվել են աշխատելու հնարավորությունից, որոշներին չեն տվել վետերանի կարգավիճակ կամ հաշմանդամության կարգ՝ զրկելով նաև նպաստ ստանալու իրավունքից։ Սահմանված նպաստներով մարդիկ չեն կարող պահել ո՛չ իրենց, ո՛չ էլ ընտանիքին․ պատերազմի «շարքային» մասնակիցները ստանում են ամսական 80 մանաթ (շուրջ 50 ԱՄՆ դոլար), հաշմանդամության նպաստը 300-400 մանաթ է կազմում (180-240 դոլար)։
Azerbaijan Favorite News լրատվական կայքը հրապարակել է պատերազմից ի վեր ինքնասպան եղած վետերանների ցանկը՝
1․ Գումրախ Սաֆարգուլիև՝ Խաչմազի շրջան, 22 տարեկան։ Կախվել է։
2․ Ալիսախիբ Մամեդով՝ Ջաբրայիլի շրջան, 27 տարեկան։ Կախվել է։
3․ Վուսալ Մուսաև՝ Գերանբոյի շրջան, 37 տարեկան։ Ինքնասպան է եղել հոգեբուժարանում։
4․ Իսմեթ Բաբակիշև՝ Գեդաբեկսկի շրջան, 22 տարեկան։ Կախվել է։
5․ Մաշալլահ Մանաֆով՝ Սաբիրաբադի շրջան, 36 տարեկան։ Կախվել է։
6․ Աբբասլի Բախլուլ՝ Ջալիլաբադի շրջան, 24 տարեկան։ Կախվել է։
7․ Ուլվի Իսկենդերով՝ Ագդաշի շրջան, 24 տարեկան։ Կախվել է։
8․ Ֆեյրուզ Գախրամանով՝ Գուսարսկի շրջան, 23 տարեկան։ Կախվել է։
9․ Ադիլ Բայրամով՝ Սալյանսկի շրջան, 20 տարեկան։ Կախվել է։
10․ Վելիև Մանսուր՝ Խաչմազի շրջան, 24 տարեկան: Ինքնասպան է եղել։
11․ Ջանմիրզա Շիրալիև՝ Հորադիզի շրջան, ավագ սերժանտ։ Ինքնասպան է եղել։
12․ Դադաշով Մոխուբբաթ՝ Լաչինի շրջան, 19 տարեկան։ Ինքնասպան է եղել։
13․ Սեյմուր Գաջիև՝ Նախիջևանի զորամաս, ինքնասպան է եղել։
14․ Նամին Մամեդով՝ զինծառայող, ինքնասպան է եղել արձակուրդի ժամանակ։
15․ Մամեդագա Մալիկով՝ Բինագադի շրջան, զինծառայող, ինքնասպան է եղել զորամասում։
16․ Նեյման Մամեդով՝ Նախիջևանի զորամաս, զինծառայող, ինքնասպան է եղել զորամասում։
17․ Չինգիզ Գազիև՝ Շուշիի զորամաս, զինծառայող, ինքնասպան է եղել։
18․ Ֆուադ Բայրամով՝ Գերանբոյի շրջան, զինծառայող, ինքնասպան է եղել զորամասում։
19․ Ռզագուլիև Խագանի՝ «Գյանջլիկ» մետրո կայարան, զինծառայող։ Նետվել է զինվորական հոսպիտալի պատուհանից։
20․ Շահմուրադ Մամեդով՝ Սումգայիթի շրջան, փոխգնդապետ։ Մահացել է սրտի կաթվածից՝ դատարանում անարդարությունների դեմ բողոքելիս։
21․ Իլհամ Սեիդով՝ Զարդաբի շրջան, փոխգնդապետ։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն մահացել է սրտի կաթվածից։ Հարազատների խոսքով՝ ինքնասպան է եղել։
22․ Ջալիլով Էլդենիզ՝ Շիրվանի շրջան (պատերազմին մասնակցել է կամավոր)։ Կախվել է։
23․ Ռուֆաթ Նաբիզադե՝ լեյտենանտ։ Ինքնասպան է եղել։
24․ Իմդադ Կախրամանլի՝ Իմիշլի շրջան, 26 տարեկան։ Ինքնասպան է եղել։
25․ Գուլիև Ռաֆիկ՝ Յարդիմլի շրջան։ Կախվել է անտառում։
26․ Ֆարման Գասանով՝ Դաշքեսանի շրջան, 32 տարեկան։ Կախվել է։
27․ Յունիս Մանսուրով՝ Խըզըի շրջան, 24 տարեկան։ Ինքնասպան է եղել։
28․ Գասանով Յըլմազ՝ Շամքիրի շրջան, 26 տարեկան։ Ինքնահրկիզվել է Շամքիրի քաղաքապետարանի դիմաց։
29․ Շամիլ Դադաշով՝ Աղդամի շրջան, 25 տարեկան։ Ինքնասպան է եղել։
30․ Ռաշադ Մամեդով՝ Նախիջևանի զորամաս, 32 տարեկան։ Կախվել է։
31․ Ռովշան Մամեդով՝ Ջաբրայիլի շրջան, 25 տարեկան։ Կախվել է։
32․ Ալիմ Մամեդով՝ Գուբինի շրջան, 33 տարեկան։ Գնդապետ՝ ներքին զորքերի հրամանատար։ Հրազենից կրակել է իր սրտին։
33․ Գախրամանով Նիյազի՝ Իմիշլինի շրջան, 27 տարեկան։ Կախվել է։
34․ Թագիև Զեյնալաբդին։ Հրազենից կրակել է ինքն իրեն։
35․ Մուգդաթ Նասիրով։ Կախվել է՝ տարիներով հաշմանդամության թոշակ չստանալու պատճառով։
36․ Իլհամ Հասանով՝ Շամքիրի շրջան, 26 տարեկան։ Ինքնահրկիզվել է քաղաքապետարանի շենքի դիմաց։
37․ Էլվին Ջաֆարով՝ Սաբիրաբադի շրջան։ Ինքնահրկիզվել է քաղաքապետարանի շենքի դիմաց։
Ադրբեջանցի վետերանների ինքնասպանությունների/ինքնահրկիզումների քարտեզը, լրագրող Ջավիդ Աղայի ֆեյսբուքյան էջից