Օգոստոսի 7-ին, ժամը 11։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ կան տուժածներ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ։ Իրականացվում են բնակիչների տարհանման աշխատանքներ։ Ժամը 13։15-ի դրությամբ տարհանվել է 62 քաղաքացի։