Home / Օրենքի մարդիկ / Ինքնահրկիզված փաստաբանն, ըստ ընկերոջ, 10 հազար մանաթ կաշառք էր փոխանցել քննիչին

Ինքնահրկիզված փաստաբանն, ըստ ընկերոջ, 10 հազար մանաթ կաշառք էր փոխանցել քննիչին

Փաստաբան Զաուր Մամեդովն ինքնահրկիզվել է Բաքվի փաստաբանների կոլեգիայի դիմաց։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 1-ի երեկոյան։ Մամեդովը ինքնահրկիզվել է Փաստաբանների պալատի դիմաց, մահացել է տեղում՝ նախքան բժիշկների ժամանելը։

Նա աշխատում էր Բաքվի Սալյանի շրջանի թաստաբանների բյուրոյում։ Նրա ընկերներից Աշուր Բադալսոյը գրել է, որ վերջին անգամ Զաուրի հետ խոսել է դեկտեմբերի 29-ին՝ մեսինջերով։

«Նա ասաց, որ մի քանի շաբաթ առաջ Բաքվում քննիչինին է փոխանցել 10 հազար մանաթ։ Բայց հարցը չի լուծվել, փողերն էլ հրաժարվել են վերադարձնել։ Մյուս կողմից էլ՝ այն մարդը, որն այդ փողը փոխանցել էր իրեն, սկսել է սպառնալ, որ դատախազություն հաղորդում կներկայացնի, կպահանջի ձերբակալել Զաուրին։ Նա ինձ ասաց, որ ելք չի տեսնում և, եթե հաջորդ օրը չկարողանա հանդիպել այդ քննիչին, ինքնասպան կլինի։ Մտածեցի՝ կատակ է անում, ասացի, որ հարցը կլուծվի, խորհուրդ տվեցի հաբերատար լինել», – նշել է Բադալսոյը։

Ադրբեջանի Փաստաբանների կոլեգիայի ղեկավար Անար Բագիրովի հավաստիացմամբ՝ Մամեդովը Կոլեգիայի հետ խնդիրներ չի ունեցել, թե ինչու է նա որոշել ինքնասպան լինել հենց իր ղեկավարած շենքի դեմ՝ ինքը չգիտի․ «Մենք շատ զարմացած էինք՝ ինչո՞ւ է նա որոշել դիմել նման քայլի։ Իմանալով միջադեպի մասին՝ ես միանգամից կապվեցի Սալյանի շրջանի փաստաբանական գրասենյակի ղեկավարի հետ։ Նա ասաց, որ վերջին շրջանում Մամեդովը ինչ-որ բանով մտահոգված էր»։

qn9rr0udb5ctrte0nipx8s0trrwjnyhqwjxkqlre-750-500-resize
Զաուր Մամեդով

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը դեպքը քննում է ինքնասպանության հասցնելու հոդվածով։