Home / Առողջապահություն / Պետությունը սխալ է սահմանում հաշմանդամությունը. դատարան

Պետությունը սխալ է սահմանում հաշմանդամությունը. դատարան

ՀՀ վարչական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել  հաշմանդամության կարգը որոշող նոր համակարգում միջավայրային գործոնները հաշվի չառնելը, հայտնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն։

2021 թվականին հաշմանդամության մասին օրենքը փոխվել է. կարգը սահմանվում է ոչ միայն բժշկական ախտորոշմամբ, այլև ըստ նրա, թե միջավայրային արգելքները՝ օրինակ թեքահարթակների հասանելիությունը, շենքային հարմարվածությունը, ինչքանով են սահմանափակում մարդու ֆունկցիոնալությունը։ Այս նյուանսը հաշվի առնելու նպատակով է Սոցապը ստեղծել անձի ֆունկցիոնալության գնահատման e-disability համակարգը։

Միջավայրի ազդեցության գնահատման հարցը, սակայն, համակարգից ամբողջությամբ դուրս է մնացել։ Բացի այդ, Սոցապ նախարարությունը երկար ժամանակ չի գաղտնազերծել հաշմանդամության կարգը որոշող ալգորիթմը։

Կազմակերպությունը դատարանից պահանջել էր նաև նախարարության այս քայլը խտրականություն որակել։ Դատարանը չի բավարարել հայցը։

«Վճիռը չափազանց կարևոր արձանագրում է՝ հաշմանդամության բժշկական մոտեցումից սոցիալական մոտեցմանն անցնելու համատեքստում», – ասվում է ՀԿ-ի հայտարարության մեջ։

տե՛ս Հաշմանդամության չափման նոր ալգորիթմը սխալվում է ի վնաս դիմողների

Կառավարության նոր որոշումը կդժվարացնի հաշմանդամների կյանքը