Home / Շուկա / Ոստիկանությունը հասավ նպատակին. հարյուրավոր դիակներ ՀԱՀ-ի հանքահորից

Ոստիկանությունը հասավ նպատակին. հարյուրավոր դիակներ ՀԱՀ-ի հանքահորից

Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունների բլոկադայի պատճառով Սթիլֆոնտեյն բնակավայրի ոսկու հանքում 78 միգրանտ է մահացել. նրանց դիակներն այսօր դուրս են բերվել հանքահորից։

Փրկարարները հանքից հանել են նաև 246 ողջ մնացած հանքափորների՝ հյուծված ​​վիճակում, և անմիջապես ձերբակալել անօրինական միգրացիայի և ոսկու արդյունահանման համար։ Իրավապաշտպանները հայտնում են, որ տուժածներից ոչ ոք չի հոսպիտալացվել։

Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքում կան բազմաթիվ լքված հանքեր։ Մոզամբիկից, Զիմբաբվեից և Լեսոտոյից միգրանտները, ովքեր հիմնականում չունեն փաստաթղթեր, գալիս են այդ հանքահորեր և փորձում արդյունահանել տեղում մնացած օգտակար հանածոները։

Նրանցից որոշները հուլիս ամսից գտնվում էին գետնի տակ, ջուրը և սնունդը ստանում էին վերևից:  Օգոստոսին երկրի իշխանությունները որոշել էին ստիպել աշխատողներին լքել հանքը՝ արգելելով սննդի և ջրի մատակարարումը հանքահոր։

Այսպես կոչված փրկարարական գործողությունները դատարանի կողմից հաստատվել են դեռևս երկուշաբթի և շարունակվում են մինչ այս պահը։ Հանքահորի խորությունը 2 կմ է: Փրկարարները հայտնում են, որ, ամենայն հավանականությամբ, հողի տակ դեռ մի քանի հարյուր մարդ կա։

Ոստիկանների խոսքով՝ 1567 հանքափորներ ինքնակամ են դուրս եկել՝ մինչ օպերացիան սկսելը։ Նրանք բոլորը ձերբակալվել են, 121 հոգի արդեն իսկ արտաքսվել է։

ՀԱՀ արհմիությունները և բարեգործական կազմակերպությունները իրավապահներին են մեղադրում տեղի ունեցածի մեջ։ Ոստիկանությունը՝ հանքափորներին գետնի տակից դուրս գալ ստիպելու համար, դեռևս օգոստոսին ապամոնտաժել էր վերելակը, որը թույլ էր տալիս սնունդ և ջուր մատակարարել գետնի տակ: Ըստ ոստիկանների՝ միգրանտները կապն արտաքին աշխարհի հետ չէին պահում ինքնակամ, քանի որ վախենում էին ձերբակալվելուց, մինչդեռ, իրավապաշտպանները պնդում են, որ առանց ապամոնտաժված բլոկերի, հանքահորից ելքը հնարավոր է միայն մեկ այլ հանքի միջոցով, որտեղ հասնելու համար հանքափորները ստիպված են եղել մի քանի օր սողալ ստորգետնյա թունելով։ Նրանցից շատերը հիվանդությունների և հյուծվածության պատճառով դա չեն արել։