Home / Հայաստան / Թուրքիայի քաղաքացիներին ձերբակալել են վրաց-թուրքական սահմանի վրա

Թուրքիայի քաղաքացիներին ձերբակալել են վրաց-թուրքական սահմանի վրա

Վրացի սահմանապահները Թուրքիայի 3 քաղաքացու են ձերբակալել, ովքեր փորձում էին անօրինական ճանապարհով հատել վրաց-թուրքական սահմանը, հաղորդում է Грузия online-ը: 

Թուրքիայի քաղաքացիներ Փեթար Սունան, Ռեմզի Գյունեշն ու Մալազիմ Թեմուրը մեղադրվում են խմբակային խախտման մեջ:

Ձերբակալումը տեղի է ունեցել Չիրուխիի (Աջարիա) տարածքում:

Անօրինական կերպով սահմանն անցնելու համար քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 344 հոդվածով: Կատարվում է հետաքննություն: