Վերջին օրերին Թուրքիայի Ռիզե հյուսիսային նահանգներից մեկում բնական աղետի հետևանքով ութ մարդ է զոհվել:
Հինգշաբթի երեկոյան սկսված հորդառատ անձրևների հետևանքով սողանքներ են առաջացել: Սողանքները ոչ միայն մարդկանց կյանքեր են խլել, այլև վնասել են տեղի դպրոցն ու մի քանի տներ:
Այսօր փրկարարները հայտնաբերել են տուժաներից երկուսի դին: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: