Մինչ ընթացիկ տարվա վերջ Պրահայում բացվելու է Մայքլ Ջեքսոնի հուշարձանը: Այս մասին հայտարարել է նախագծի հեղինակ Դանիելա Կարտակովան:
Նրա խոսքերով` սկբում նպատակ ունեին երկու մետր բարձրությամբ հուշարձանը տեղադրել Պրահայի Լենտա փողոցում երգչի ծննդյան օրը` օգոստոսի 29-ին: Սակայն հուշարձանի տեղադրումը որոշ ժամանակով հետաձգվել է:
Պրահայում Մայքլ Ջեքսոնի հուշարձանը տեղադրելու տեղեկատվությունը տարածվելուց հետո, նախագծին դեմ խումբը Facebook սոցիալական ցանցում էջ է բացել «Լենտայում չեմ ուզում Ջեքսոնի հուշարձանը» անվանումով: Մի քանի օրում այս էջում գրանցվել է Չեխիայի ավելի քան 5,5 հազար բնակիչ, հաղորդում է Корреспондент-ը: