«Գազպրոմն» ու չինական CNРC ընկերությունն ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին մտադիր են համաձայնագիր ստորագրել Չինաստան մատակարարվող գազի ծավալների և այլ պայմանների վերաբերյալ, հայտարարել է «Գազպրոմի» տնօրենի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևը:
Նրա խոսքով` արդեն իսկ որոշված են մատակարարվող գազի ծավալներն ու տեղափոխման պայմանները, հաղորդում է BBC-ն:
Գազի մատակարարումները կարող են սկսվել 2015 թվականից` 30 միլիարդ կուբամետր ծավալով: