Home / Հայաստան / 28-ամյա երիտասարդը սպանվել է Ալավերդիում

28-ամյա երիտասարդը սպանվել է Ալավերդիում

Հոկտեմբերի 16-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում որսորդական հրացանից կրակոցով սպանվել է նույն քաղաքի Սանահին թաղամասի 28-ամյա բնակիչ Ռոբերտ Մոսինյանը:
Դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում:

Ալավերդիի ոստիկանությունում Epress.am-ի հետ զրույցում հաստատեցին այդ տեղեկությունները:

Ռոբերտ Մոսինյանն անմիջապես տեղափոխվել է Ալավերդու կենտրոնական հիվանդանոց, որտեղ էլ մահացել է վիրահատության ընթացքում:

Ըստ մեր ունեցած տվյալների` Մոսինյանը վնասվածք է ստացել լյարդի շրջանում:
Ըստ նախնական վարկածի` Ռ.Մոսինյանի վրա կրակել է նույն քաղաքի բնակիչ Կ. Շահվերդյանը կամ նրա որդի Գ.Շահվերդյանը:

Համաքաղաքացիների հետ զրույցի ընթացքում Մոսինյանի մայրն ասել է, որ վախենում է դեպքերի հետագա զարգացումից: