«Պանիրը դա մի սննդամթերք ա, որը հիմնականում սիրում են մարդիկ և մկները», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարություն է արել ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը: Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ կարծիքի է նա վերջերս պանրի գնի կտրուկ բարձրացման մասին` Արսենյանը սկսել է պատմել, թե ինչ բան է պանիրը:
«Հայ ժողովրդի կենցաղում բավական երկար կիրառվող պատմական փաստաթղթերում հղումներով սննդամթերք է, չեմ հիշում Քսենոֆոնը գրել էր դրա մասին, թե ոչ: Վոբշեմ, այն մեր խոհանոցում օգտագործվում է, օգտագործվել է և շարունակվելու է օգտագործվել: Այս ամենը պանրի մասին»,- ներկայացրել է Գուրգեն Արսենյանը: