Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հրաժարվել է հաստատել
դիվանագետ Լարի Փալմերի թեկնածությունը`որպես Կարակասում ԱՄՆ դեսպան:  Նախագահը Օբամային խնդրել է այլ թեկնածու ընտրել,
հաղորդում է AFP-ն: 
Չավեսի նման վերաբերմունքը Փալմերի նկատմամբ
կապված է դիվանագետի կտրուկ հայտարարությունների հետ: Ամեն շաբաթ հեռարձակվող 
“Ալո” հաղորդման ժամանակ նախագահ Չավեսը դիմել է
ԱՄՆ նախագահին հետևյալ բառերով. “Ձեր կարծիքով` մենք կարո՞ղ ենք ընդունել այս ջենթլմենին:
Ավելի լավ է նրան ետ կանչեք”: 
Ըստ Չավեսի` Փալմերի հայտարարությունները
խախտում են դիվանագիտության բոլոր նորմերը:
Լարի Փալմերը Վենեսուելայի կառավարությանը
մեղադրում է Կոլումբիայի Հեղափոխական զինված ուժերի անդամների (FARC)
հետ կապերի մեջ: Ըստ Փալմերի` FARC-ի անդամները 
հայտնվում են Կարակասի փողոցներում, իսկ Վենեսուելայի տարածքում մարտիկների
պատրաստման ճամբարներ կան:  
Epress.am Լուրեր Հայաստանից