Վարչապետ
Տիգրան Սարգսյանը անցած ուրբաթ օրը համերգ է գնացել. Ժուռնալիստների միությունում գտնվող «Ավանգարդ ֆոլկ» ակումբում ներկա է գտնվել «Բամբիռ» խմբի համերգին: Բայց հետաքրքիրն այն է, որ մեծ շքախմբով համերգի ժամանած վարչապետի թիմը լավ ուտել–խմել–ուրախանալուց հետո հաշիվ չի փակել. հեռացել է՝ ակումբի աշխատողներին թողնելով շվարած վիճակում: Դե, Հայաստանում «քցելը» առօրեական երեւույթ է, բայց որ դա վարչապետի մակարդակով է կատարվում, շատ հետաքրքիր է: