Սարատովի շրջանային դատարանը չեղյալ է համարել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ազատ Թոնապետյանի և տեղացի բնակչուհու միջև կնքված ամուսնությունը:
Վերահսկող մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզ է դարձել, որ Թոնապետյանը դիմել է Դաշնային միգրացիոն ծառայությանը` Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր բնակության իրավունք ստանալու խնդրանքով` հաշվի առնելով 2009 թվականի հոկտեմբերին նրա ամուսնությունը Ռուսաստանի Դաշնության քաղաքացու հետ: Պարզվել է, որ այս ամուսնությունը կեղծ է, քանի որ ամուսինները համատեղ չեն ապրում և չեն շփվում իրար հետ:
Ըստ մեղադրող կողմի` Թոնապետյանը ամուսնացել է քաղաքացիություն ստանալու նպատակով, հաղորդում է «Четвертая власть»-ը: