Մի քանի օր առաջ տեղեկություններ տարածվեցին, որ Երևանի կենտրոնում հարբած վիճակում դեբոշ են սարքել Ռոբերտ Քոչարյանի փոքր որդին` Լևոնն ու Լֆիկ Սամոյի որդիները, ովքեր փորձել են հարբած մուտք գործել կենտրոնի դիսկո ակումբներից մեկը, և երբ դա նրանց արգելվել է`սկսել են կրակել: «Ժամանակը» ներկայացնում է կատարվածի իր վարկածը:
Մեր տեղեկությունններով` Քոչարյանի որդու մասնակցությամբ մի քանի օր առաջ իրոք միջադեպ է եղել, սակայն իրականում այլ բովանդակություն է ունեցել: Մասնավորապես` Լևոն Քոչարյանը իր ավտոմեքենան կայանել է Օպերայի հարակից տարածքի այն հատվածում, որտեղ արգելված է մեքենաների կանգառը: Նրան մոտեցած ոստիկանները խնդրել են հանել մեքենան, ինչին նա չի ենթարկվել: Այդ ժամանակ ոստիկանների մոտ մտավախություն է առաջացել, թե եթե այդտեղ մի մեքենա կայանվի, ապա դրա օրինակին կարող են հետևել նաև այլ վարորդներ, և դրանից խուսափելու համար Կենտրոնի բաժին են տարել Լևոն Քոչարյանին` խոստանալով վերջինիս այնտեղ պահել ընդամենը 15 րոպե, ապա ներեղություն խնդրելով բաց թողնել: Սակայն մինչ ոստիկանները հասել են Կենտրոնի բաժին, վրա են հասել նաև Լևոնի թիկնապահները, ովքեր ուղղակի ջարդել են բաժնում իրենց պատահած բոլոր ոստիկաններին և տարել Լ. Քոչարյանին: Մեր տեղեկություններով` Քոչարյանի թիկնապահներից սարսափած Կենտրոնի ոստիկանապետը իմանալով ծեծուջարդի մասին` ուղղակի փախել է տարածքից, որպեսզի ինքը ևս ախրաննիկների զոհը չդառնա: