Բաթումում կառուցվելու է Եվրոպայի ամենաերկար
ծովափնյա գիծը:
Նոր գիծը 20 կմ երկարություն է ունենալու և հասնելու
է Քվարիաթիի տարածքին: Կառուցվելիք ծովափնյա ուղին կանցնի նաև Գոնիոյի տարածքով,
որը ժամանակին ռազմական կետ է եղել: Այստեղ կառուցվելու է նաև հանգստյան գոտի և
զվարճանքների կենտրոն: Ծովափնյա նոր տարածքը 650 հեկտար հողատարածք է զբաղեցնելու:
Նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի խոսքերով` Բաթումի
բուլվարը պետք է ամենամեծն ու ամենագեղեցիկը լինի Եվրոպայում, հաղորդում է Грузия
Online-ը: