Ինդոնեզիայում Playboy ամսագրի նախկին խմբագիրը կարող է ճաղերի ետևում հայտվել դատավճռից մեկ տարի անց:
2007 թվականին նախկին խմբագիր Էրվին Արնադուի դեմ ուղղված մեղադրանքները չեղյալ էին համարվել: Խմբագիրը մեղադրվում էր անպարկեշտ գործողություններ իրականացնելու մեջ:
Այդ դեպքերից մեկ տարի անց Գերագույն դատարանն ամսագրի նախկին խմբագրին մեղավոր է ճանաչել անպարկեշտ նկարներ տարածելու մեջ և երկու տարվա ազատազրկման է դատապարտել, հաղորդում է BBC-ն: