Սեպտեմբերի 15 –ին Ստամբուլում նշելու են բրիտանացի
գրող Ագաթա Քրիստիի ծննդյան 120-րդ տարեդարձը:
Միջոցառումը տեղի է ունենալու Ստամբուլի` The Pera Palace հյուրանոցում:
Հյուրանոցը երկուսուկես տարի վերանորոգվում էր և
արդեն պատրաստ է գրողի ծննդյանը նվիրված միջոցառումներին: Վերանորոգման համար 23
միլիոն եվրո է պահանջվել, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Սեպտեմբերի մեկից The Pera Palace-ը
ծառայելու է որպես «թանգարան-հյուրանոց»: Ժամանակին այս հյուրանոցում են ապրել
Ագաթա Քրիստին, Էրնեստ Հեմինգուեյը, Գրետա Գարբոն: Հենց այս հյուրանոցի 411
համարում է Քրիստին ոգեշնչվել և այնուհետ գրել իր ամենահայտնի «Սպանություն Արևելյան ճեպընթացում» վեպը: