Միլան քաղաքի կենտրոնում գտնվող հեղինակավոր Բրերե շրջանը ենթարկվել է առնետների հարձակմանը, հաղորդում է РИА Новости-ին:
Առնետները վազվզում են կենտրոնական այգիների կանաչ տարածություններով և անգամ ծառերի վրա են բարձրանում: Առնետները իսկական սարսափ են տեղի սրճարանների և ռեստորանների համար:
Միլանի բնակիչները պահանջում են անհապաղ տարածքը մաքրել առնետներից, որոնք շատ արագ բազմանում են: Այս նպատակով, պետք է փոխել աղբի հավաքման համակարգն ու լուծել սննդային մնացորդների վերացման հարցը:
Փորձագետների հաշվարկով` ողջ Միլանում առնետների քանակը 3 միլիոնի է հասնում: