Home / Армения / Պուտինը խոստացել է «մահակով գլխին» տալ

Պուտինը խոստացել է «մահակով գլխին» տալ

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, Չիտա-Խաբարովսկ ավտոճանապարհին մեքենա վարելիս, զրուցել է «Коммерсантъ» թերթի լրագրող Ալեքսանդր Կոլեսնիկովի հետ: Զրույցի ընթացքում նա մեկնաբանել է ռուսաստանյան ընդդիմության երթերի և հավաքների ընթացքում ոստիկանության գործողությունները:

«Բոլոր մեր ընդդիմախոսները խոսում են իրավական պետության մասին: Ի՞նչ է իրավական պետությունը: Դա առկա օրենսդրության պահպանումն է: Ի՞նչ է ասում գործող օրենսդրությունը երթերի մասին: Պետք է ստանալ տեղական ինքնակառավարման մարմինների թույլտվությունը: Ստացել ե՞ք: Գնացեք և քայլեք: Եթե ոչ, ապա իրավունք չունեք: Դուրս ես եկել առանց իրավունքի, ուրեմն մահակով գլխիդ ստացիր: Այդքան բան», – ասել է Վլադիմիր Պուտինը: