Home / Հայաստան / Հայաստանում ՃՏՊ-ների թիվը նվազել է

Հայաստանում ՃՏՊ-ների թիվը նվազել է

Նախորդ տարվա սեպտեմբերի 1-10-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 58 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 5 և մարմանական վնասվածքներ ստացել 71 մարդ: Այսօր այս վիճակագրությունը ներկայացրեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը:

«Սա ընդհանուր պատահարների թիվն է ամբողջ հանրապետությունում: Դրանցից 12-ը երկու զոհով և 10 վիրավորով վերաբերում են մինչև 16 տարեկան հասակի երեխաներին, որոնք տարբեր տեսակի պատահարներին մասնակից են դարձել:  Այսիքն դպրոց-տուն ճանապարհին ոչ մի պատահար, բարեբախտաբար, տեղի չի ունեցել, ուղղակի սովորական պատահարներ են, որոնք առաջացել են մեքենաների բախումներից, կամ շրջվելու հետևանքով»,- նշեց Նորիկ Սարգսյանը: Նրա խոսքով`  այս տարի ավելի լուրջ են պատրաստվել սեպտեմբերի 1-ին, և  ավելի լուրջ ուժեր են օգտագորեծլու` անցանկալի երևույթներից զերծ մնալու համար:

Նորիկ Սարգսյանը  ներկայացրեց նաև այս տարվա վերջին 8 ամիսներին հանրապետությունում գրանցված պաատհարների թիվը:

«1025 պատահար  է տեղի ունեցել 8 ամսվա մեջ, որոնց հետևանքով զոհվել է 137 և մարմանական վնասվածքներ ստացել 1375 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ` պատահարների քանակը նվազել է:  47 մարդ պակաս է զոհվել,  54 մարդ պակաս է վիրավորվել, անցյալ տարվա այս նույն օրվա դրությամբ»,- ընգծեց Նորիկ Սարգսյանը: