Մեդվեդևի` Երևան կատարած այցից և Գյումրիում ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին պայմանագրի ստորագրումից հետո Ռուսաստանը չի թեքվի Հայաստանի կողմ, Regnum-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Արազ Ալիզադեն:
«Ռուսաստանը կարող էր, իր շահերով առաջնորդվելով, երկարաձգել ռազմակայանի տեղակայման ժամկետը ոչ թե 49, այլ 149 տարով, և դա Ադրբեջանի համար ոչինչ չէր փոխի», – ասել է նա: