Այսօր առավոտյան` ընդհուպ մինչև վերջին րոպեները, Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքները չէին կանգնում: Ուղևորների հավաստմամբ` կայարանով անցնելիս «վառածի հոտ էր» գալիս: Epress.am-ի թղթակիցը, ով մեկնել է դեպքի վայր, հաստատել է այս տեղեկատվությունը:
Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են մետրոպոլիտենի աշխատակիցները:
Մեր հարցմանն ի պատասխան` Երևանի
մետրոպոլիտենից հայտնեցին, որ այս պահին իրենք չեն կարող որևէ
տեղեկատվություն տրամադրել, քանի որ «ղեկավարությունը մեկնել է դեպքի
վայր»:
Արտակարգ իրավիճակների նախարարության մեր աղբյուրը հայտնեց, որ այս պահին ամեն ինչ հսկողության տակ է, և միջադեպը կարելի է ավարտված համարել:
Մի քանի րոպե առաջ դեպքի վայրում գտնվող մետրոպոլիտենի ներկայացուցիչը հայտարարել է, որ այսօրվա ընթացքում կայարանը կօդափոխվի և ավելի ուշ կսկսի գործել: