Վարչապետ Տիգրան
Սարգսյանն այսօր
ընդունել է ՄԱԿ–ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Միջին
Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն
Դալի Բելգասմիին։
Դալի
Բելգասմին
շնորհակալություն
է հայտնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և ՀՀ կառավարության միջև ծավալված համագործակցության
համար։
«Հանդիպման
ժամանակ զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Միջին Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային
տնօրենը վերահաստատել է ՊՀԾ-ի հանձնառությունը
Հայաստանում
տարրական դասարանների աշակերտների համար «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հարցում և ներկայացրել «Դպրոցական սնունդ» ծրագրի աշխատանքների ընթացքը։
Հոկտեմբերի 1-ին մեկնարկելիք ծրագիրը նախատեսվում է իրականացնել Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Անդրադարձ է արվել
նաև ծրագրի
ինքնահարատ շարունակականության ապահովման խնդիրներին։
Այս մասին հաղորդում են Կառավարությունից: