Տյումենի դատարանը Հայաստանի երկու քաղաքացիների և Ադրբեջանի մեկ քաղաքացու մեղավոր է ճանաչել կողոպուտ իրականացնելու մեջ:
Տեղի դատախազության տվյալներով` մեղադրյալներն են Արման և Արթուր Գևորգյանները` Հայաստանից, ինչպես նաև Էլչին Մեխդիևը` Ադրբեջանից, հաղորդում է Уралинформбюро-ն:
Ոստիկանության ուշադրության կենտրոնում մեղադրյալները հայտնվել են ընթացիկ տարվա հունվարին, երբ նրանք Տյումենի սրճարաններից մեկի մոտ հարձակվել էին տեղի բնակչի վրա և գողացել վերջինիս հեռախոսը, փողերն ու բաճկոնը:
Համաձայն դատարանի որոշման` Էլչին Մեխդիևը դատապարտվել է 5, իսկ Արթուր Գևորգյանը` 4,5 տարվա ազատազրկման: Արման Գևորգյանը պայմանական ազատազրկման է դատապարտվել: