Այսօր` ժամը 17:30-ից 19:30 Հանրային տեղեկատվության և Գիտելիքի կարիք հասարարական կազմակերպությունը (PINK Armenia) հրավիրում է մոմավառության և ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի դեպքերին նվիրված «Խաղաղասիրոթյուն. ահաբեկչության դեմ պայքարի օր» ֆիլմի ցուցադրությանը:
Ֆիլմը ներկայացնում է մի կնոջ կյանքի պատմություն, որն ամբողջովին փոխվում է Լոնդոնում կատարված ահաբեկչությունից հետո: Ֆիլմը հիմնված է Քրիս Քլիֆի բեստսելեր դարձած վեպի վրա, որը տպագրվել է հուլիսի 7-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական գործողության օրը:
Միջոցառումը տեղի կունենա Հանրային տեղեկատվության և Գիտելիքի կարիք հասարարական կազմակերպության գրասենյակում` Պուշկինի 2 հասցեում: