Մեքսիկայի իշխանություններին հաջողվել է ձերբակալել երկրի ամենաազդեցիկ նարկոբարոններից մեկին:
Սերխիո Վիլյառեալը, ով հայտնի է Էլ Գրանդե կեղծանունով, թմրանյութերի առք ու վաճառքով զբաղվող «Բելտրան Լեյվա» խմբավորման ղեկավարն է: Նրան ձերբակալել են Մեքսիկայի հարավում գտնվող Պուեբլա քաղաքի մերձակայքում:
Ռազմածովային ուժերի ներկայացուցիչների հաղորդմամբ` հատուկ գործողության ընթացքում ոչ մի կրոկոց չի եղել: Բացի նարկոբարոնից, ոստիկանությունը ձերբակալել է նաև նրան ուղեկցող երկու անձի: