Հայկական սերիալներում ոչ մի վատ բան չկա, անհրաժեշտ է միայն դրանց որակը բարձրացնել: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել դերասան Արա Դեղտրիկյանը, ով, բացի թատրոնի դերասան լինելուց, աշխատում է ազատ գրաֆիկով և հանդես գալիս նաև բազմաթիվ սերիալներում: Նա ցավով նշել է, որ սերիալներում բացակայում են պրոֆեսիոնալ դերասանները:
«Դրսից ում ասես չեն բերում»,- ասել է դերասանը և հավելել, որ սերիալները հնարավորություն են ընձեռում սկսնակ դերասաններին փորձ ձեռք բերել և, ինչու չէ, նաև ապրուստի համար վաստակել, քանի որ, ըստ նրա, սերիալների դրական կողմերից մեկն այն է, որ դերասանները կարողանում են գումար աշխատել:
Անդրադառնալով սերիալաներում գողական աշխարհը ներակայցնող տեսարաններին և պատասխանելով Epress.am-ի այն հարցին, թե ինչով է պայմանավորված դրանց արդիական լինելը և հասարակայնություն վայելելը` դերասանը պատասխանել է, որ նմանատիպ տեսարանները չպետք է լինեն սերիալի մեխը:
«Մի հետաքրքրական բան էլ կա. ես պարզել եմ, որ հիմնականում կանայք են շատ ոգևորված դիտում գողական աշխարհին վերաբերող տեսարանները», – ասել է դերասանը: