2010 թվականի սեպտեմբերի 15-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Օգոստոսի 11-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է 9 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 105-րդ հորիզոնականը:
Առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը, Հոլանդիայի ընտանին երկրորդն է, առաջատարների եռյակը եզրափակում է Գերմանիան:
1. Իսպանիա – 1824 (միավոր)
2. Հոլանդիա – 1663
3. Գերմանիա – 1490
4. Բրազիլիա – 1480
5. Արգենտինա – 1351
6. Անգլիա – 1191
7. Ուրուգվայ – 1182
8. Պորտուգալիա – 1049
9. Եգիպտոս – 1034
10. Չիլի – 1004
16. Սլովակիա – 919
25. Ռուսաստան – 868
26. Ուկրաինա – 838
33. Իռլանդիա – 745
42. Լիտվա – 675
55. Բելառուս – 554
68. Լատվիա – 494
71. Մակեդոնիա – 479
80. Մոլդովա – 398
85. Էստոնիա – 375
89. Վրաստան – 357
97. Ուզբեկստան – 327
102. Ադրբեջան – 287
105. ՀԱՅԱՍՏԱՆ – 273
126. Ղազախստան – 171
129. Թուրքմենստան – 154
145. Տաջիկստան – 108
159. Ղրղզստան – 83
202. Անդորրա – 2
Ընդգծված են Հայաստանի հավաքականի մրցակիցները` 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլում: