Այսօր Վրաստանում ձերբակալավել է Առողջապահության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի տեղակալ Նիկոլոզ Պրուիձեն: Նրան ձերբակալել են Ներքին գործերի նախարարության սահմանադրական անվտանգության բաժնի կողմից ներկայացրած փաստաթղթերի հիման վրա: Այս մասին հաղորդում է Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունը:
Նիկոլոզ Պրուիձեն մեղադրվում է 25 հազար դոլարի չափով կաշառք վերցնելու մեջ` անօրինական ֆինանսական գործողությանն աջակցելու համար: Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Պրուիձեի գլխավորությամբ երկու բժշկական ընկերություն դեղամիջոցներ գնելիս մի շարք մեքենայություններ են իրականացել: