Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքրոշումը հիմնված է օրենքի գերակայության և միջազգային իրավունքի վրա: Այս մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը « Профиль» ուկրաինական պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:
«Ղարաբաղը Ադրբեջանի կազմի մեջ էր ընդգրկվել 1921 թվականի Կոմունիստական կուսակցության որոշումով: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի համաձայնել նման որոշման հետ: 1988 թվականին սկսվեց Ղարաբաղյան շարժումը, իսկ այնուհետ` հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղը օգտագործեց ինքնորոշման իր իրավունքը: Եթե մինչ վերջին ժամանակներս դեռ խոսում էին, որ ազգերի ինքնորոշման իրավունքը հակազդում է տարածքային ամբողջականության իրավունքին, ապա Հաագայի դատարանի որոշումից հետո, ըստ որի Կոսովոյի անկախության միակողմ ընդունումը չի հակազդում միջազգային իրավունքին, ամեն ինչն իր տեղն ընկավ: Հենց այս պատճառով այս տարի Ալմա Աթայում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ հստակ հայտարարվեցին այն երեք սկզբունքները, որոնց հիման վրա էլ մենք մասնակցում ենք բանակցային գործընթացին,այդ թվում` զենքի կիրառման բացառումը, տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը, որոնք հավասար կարևորություն ունեն: Հուսով ենք, որ ի վերջո արդար լուծման կհասնենք: Եթե մենք այն սկզբունքից ելնեինք, որ լուծում չկա` թե մեր, թե Ղարաբաղի ժողովրդի համար շատ դժվար կլիներ ապրելը»,- հայտարարել է Սարգսյանը: