Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի անձի շուրջ բորբոքվող կրքերը հանդարտվել են նրանից հետո, երբ քաղաքապետը կիրակի մեկնել է արձակուրդ: Քաղաքապետը մեկ շաբաթ կանցկացնի Ավստրիայում, գրում է Коммерсант թերթը:
Այնուամենայնիվ, Լուժկովի հրաժարականի հարցը շարունակում է օրակարգային մնալ: Քաղաքապետին ընդամենը «թայմ-աութ» են տվել` հրաժարակնի հետ կապված իր հետագա քայլերը կշռելու համար:
Սակայն եթե Լուժկովը հանգստից վերադառնա և անմիջապես հրաժարականի դիմում ներկայացնի, Կրեմլը այն չի ընդունի, քանի որ «թայմ-աութ»-ի կարիք ունի հենց Կրեմլը, որպեսզի կարողանա ընտրել հաջորդ քաղաքապետին, կարծում են փորձագհետները: