Համաշխարհային շախմատային օլիմպիադայում առաջին հաղթանակը տարավ Հայաստանը ներկայացնող Ավետիք Գրիգորյանը:
Րոպեներ առաջ ավարտվեց առաջին տուրի Հայաստան – Կոստա-Ռիկա մրցավեճի երկրորդ պարտիան: Չորրորդ տախտակին սպիտակներով հանդես եկող Ավետիք Գրիգորյանը պարտության մատնեց Սեբաստյան Ռուիս Բլեզին:
Հիշեցնենք, որ մինչ այդ իր պարտիան սևերով ոչ-ոքի էր ավարտել Արման Փաշիկյանը:
Արիաս Սանտանա –Վլադիմիր Հակոբյան և Գաբրիել Սարգսյան – Լեոնարդո Վալդես պարտիաները շարունակվում են: