Home / Армения / Հայաստանի շախմատի ընտրանին չկարողացավ հաղթել Վրաստանին

Հայաստանի շախմատի ընտրանին չկարողացավ հաղթել Վրաստանին

Այսօր Հայաստանի հավաքականն առաջին միավորը
կորցրեց Խանտի-Մանսիյսկում ընթացող Համաշախարհային շախմատային օլիմպիադայում:

Մեր չորս շախմատիստներից վերջինն իր պարտիան ավարտեց Գաբրիել Սարգսյանը, ով
սևերով պարտվեց Լևան Պանցուլայային:

Չորրորդ տախտակին
հանդես եկող Արման Փաշիկյանը մինչ այդ սպիտակներով պարտության էր մատնել Թամազ
Գելաշվիլիին:

Լևոն Արոնյան –
Բաադուր Ջոբավա և Վլադիմիր Հակոբյան – Մերաբ Գագունաշվիլի հանդիպումներն ավարտվել
էին ոչ-ոքի արդյունքով: Մրցավեճի ընդհանուր արդյունքն է 2:2:

Սա երկու
հավաքականների առաջին կորցրած միավորն էր: Մինչ այդ երկու թիմերը 5-ական հաղթանակ
էին տարել: