2004-2005 թթ. Ռուսաստան արտագաղթածների ընդհանուր թվի մեջ հայերը կազմել են 5 տոկոս, իսկ 2006 թվականին այդ թիվը զգալիորեն բարձրացել է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերջին թվային տվյալներն է ներկայացրել կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
«Մասնավորապես, 2005 թվականին Ռուսաստան է մեկնել 8000 հայ, 2006թ.-ին` 13000, 2007թ.-ին` 31000, իսկ 2008 թվականին` 36000 հայաստանցի»,- աաել է փորձագետը և հավելել, որ օլիգարխիկ համակարգը և Հայաստանում տիրող բարոյահոգեբանական իրավիճակն է նպաստում նման տեմպերով արտագաղթին:
Հարություն Մեսրոբյանը նաև ասել է, որ բացարձակապես չի հասկանում, թե ինչով է զբաղված Սփյուռքի նախարարությունը:
«Պետք է որ նպաստեին ներգաղթին, սակայն չես հասկանում, թե ինչով են զբաղված: Կարծում եմ, որ ժամանակն է, որ նրանք գնան թոշակի»,- հավելել է Հարություն Մեսրոբյանը: