Մախաչկալայում հոկտեբերի 2-ին իրականացված
հատուկ գործողության հետևանքով զոհված զինյալը Կասպիյսկ քաղաքի բնակիչ, 1984 թվականին
ծնված Ռամիհան Զիյադովն է, ով «Դագդիզել»
ֆուտբոլային ակումբի հիմնական կազմի ֆուտբոլիստ է, հաղորդում է Regnum-ը:
Ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ
Մագոմեդրասուլ Ահմեդովը հաստատել է այս տեղեկատվությունը` հայտարարելով, որ
Զիյադովը «Դագդիզել»-ի հիմնական կազմում խաղացել է 2004-2010 թվականներին:
«Արտառոց ոչ մի բանով նա չէր առանձնանում: Ավելի
շատ աչքի էր ընկնում իր անկեղծությամբ և հնազանդությամբ: Իր հետ աշխատելու
ընթացքում նրանից երբևէ առարկություն չեմ լսել »:
Դաղստանի Ներքին գործերի նախարարության
տեղեկատվության համաձայն` Զիյադովին շրջափակել են հոկտեմբերի 2-ի առավոտյան իր
տանը: Նրան կոչ են արել հանձնվել, բայց նա կրակ է բացել իրավապահ մարնինների վրա և
փոխհրաձգության հետևանքով զոհվել է: