Home / Հայաստան / Կարինա Սարկիսովային հեռացրել են Վիեննայի օպերայից էրոտիկ լուսանկարների պատճառով (ֆոտո)

Կարինա Սարկիսովային հեռացրել են Վիեննայի օպերայից էրոտիկ լուսանկարների պատճառով (ֆոտո)

Վիեննայի պետական օպերայի ղեկավարությունը որոշել է աշխատանքից ազատել առաջատար պարուհի Կարինա Սարկիսովային նրանից հետո, երբ ավստրիական պարբերականներից մեկում հրատարակվել են վերջինիս էրոտիկ լուսանկարները, հայտնում է AFP գործակալությունը:

Օպերայի տնօրեն Դոմենիկ Մեյերի խոսքերով` պարուհուն հնարավոր պատժամիջոցների մասին նախազգուշացրել էին դեռևս մայիսին, երբ նրա մերկ լուսանկարները հայտնվել էին Penthouse ամսագրի էջէրին: Դյուլա Հարանգոզոն, ով այն ժամանակ գլխավորում էր Վիեննայի օպերայի պարային խումբը, զգուշացրել էր Սարկիսովային, որ եթե նման դեպքերը կրկնվեն, պարուհուն կհեռացնեն աշխատանքից:

Երբ տղամարդկանց համար նախատեսված Wiener ամսագրում կրկին հայտնվեց Սարկիսովայի մերկ լուսանկարների շարքը, օպերային թատրոնի ղեկավարությունը որոշում կայացրեց հեռացրել նրան:

«Պարային խմբի ողջ անձնակազմը ցնցված է էրոտիկ պարբերականում հայտնված նոր լուսանկարներից: Ամսագրի առաջին էջին գրված է` ««Մերկ պարուհի. բալետ, որը դու սիրում ես»», – պատմել է Մեյերը` հավելելով, որ նման նախադեպ չի գրանցվել թատրոնի ողջ պատմության մեջ:

Վիեննայի օպերայի ղեկավարությանը վրդովվեցրել է նաև այն փաստը, որ լուսանկարներն արվել են օպերայի թատրոնի շենքում:

Ինքը` Սարկիսովան, հայտարարել է, որ դարձել է «խտրականության» զոհ:

Կարինա Սարկիսովան ծնվել է 1983թ. Մոսկվայում, սովորել է Բոլշոյ թատրոնին կից Պարարվեստի ուսումնարանում: 2000 թվականից հանդես է եկել Վիեննայի օպերայում, 2009թ. դարձել է առաջատար պարուհի: