Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ և առողջապահության նախարարության ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ հոկտեմբերի 12-ը նշվում է որպես «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:
Այդ օրվա կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարության կայքում ներկայացվել են վերջին վիճակագրական տվյալները: Դրանց համաձայն` Հայաստանում մեծահասակ (16 տարեկանից սկսած) բնակչության 27%-ը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, ուր տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 52%, իսկ աշխատունակ տղամարդկանց (20-ից բարձր) ` 57.7%ը:
Առկա է ծխելու տարածվածության ցուցանիշների զգալի տարբերություն Երևանի /ավելի բարձր/ և այլ մարզերում բնակվող կանաց շրջանում: Նշենք, որ տարիների ընթացքում տղամարկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության նվազեցման առումով որոշակի դրական տեղաշարժ է արձանագրվել:
«Ըստ հետազոտությունների` դպրոցականների շրջանում (13-15 տարեկան) ընթացիկ ծխողներ են 3.5%-ը (6.1% տղաները և 1.2% աղջիկները), չնայած Եվրոպական տարածաշրջանում այս տարիքի երեխաների մոտ ծխելու տարածվածությունը կազմում է 27-30% և մեր համեմատ այն բավական բարձր է, բայց դա չի կարող մխիթարանք լինել», – նշվում է Առողջապահության նախարարության կայքում: