Ամերիկյան հանրահայտ Esquire ամսագիրն այս շաբաթ հրապարակել է «սեքսուալության ատլասը», որում տեղ են գտել այն կանայք, ում խմբագրությունը համարում է ամենասեքսուալն այն երկրներում, որտեղ նրանք ծնվել են, մեծացել են կամ ապրում են:
Ամսագիրը բաց չի թողել և ոչ մի երկիր, բացառությամբ Վատիկանի և Դոմինիկայի: Վատիկանը դուրս է մղվել ցուցակից այն պատճառով, որ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հրաժարվել էր ընդունել կաթոլիկ եկեղեցականների երեխաների նկատմամբ սեքսուալ ոտնձգությունների փաստը:
Հայաստանի ամենասեքսուալ կին է ճանաչվել դերսանուհի, գրող և ռեժիսոր Աննա Կոնդոն:
Աննա Կոնդոն 44 տարեկան է, ծնվել է 1966 թվականին Երևանում: 1983 թվականին սկսել է նկարահնվել Ֆրանսիայում, հետագայում տեղափոխվել է ԱՄՆ: Մինչ ամերիկացի դերասան Ջորջ Կոնդոյի հետ ամուսնանալը նա կրում էր Աշդյան ազգանունը: Esquire-ը նշում է, որ Աննա Կոնդոն ունի «սև, իմաստուն և բարի աչքեր, որոնք նրան նմանեցնում են Դոստոևսկու հերոսուհիներին»:
ԱՆՆԱ ԿՈՆԴՈ
Նշենք, որ Ադրբեջանի ամենասեքսուալ կին է ճանաչվել Իլհամ Ալիևի կինը` Մեհրիբան Ալիևան, Ֆրանսիայինը` Նիկոլա Սարկոզիի կինը` Կառլա Բրունին, իսկ Հորդանանինը` թագուհի Ռանիան, Ուկրաինայից` նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:
ՄԵՀՐԻԲԱՆ ԱԼԻԵՎԱ
Ցուցակում ընդգրված են մի շարք հայտնի դեմքեր. հայտնի ամերիկացի երգչուհի Ռիհաննան, ով ծնվել է Բարբադոսում և ցուցակում ներկայացնում է այդ երկիրը, դերասանուհի Նատալի Պորտմանը, ով ներկայացնում է Իսրայելը, քանի որ ծնվել է Երուսաղեմում, իտալուհի Մոնիկա Բելուչին, Շարլիզ Թերոնը` Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից, Նատալիա Օրեյրոն` Ուրուգվայից:
ՇԱՌԼԻԶ ՏԵՐՈՆ
Վրաստանի ամենասեքսուալ կին է ճանաչվել միս Վրաստանի տիտղոսը կրող Նանա Գոգիչաիշվիլին, իսկ Ռուսաստանից` Բրիտանիայում բնակվող մոդել Նատալիա Վոդյանովան:
ՆԱՆԱ ԳՈԳԻՉԱԻՇՎԻԼԻ
Նշենք, որ աշխարհում ամենասեքսուալ կին է ճանաչվել Մինկա Քելլին:
ՄԻՆԿԱ ՔԵԼԼԻ