Հոկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Հադրութի պաշտպանական ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված գնդակից գլխի շրջանում ստանալով թափանցող հրազենային վիրավորում` հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է ՊԲ թիվ 38401 զորամասի զինծառայող, 1988թ. ծնված Վիտալի Աշոտի Իգիթյանը: Այս մասին այսօր հայտնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը: