Այսօր կայացել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի
գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում մի շարք կարևոր որոշումներ է կայացվել:
ՀՖՖ գործկոմը որոշել է Ֆուտբոլի ֆեդերացիայի հերթական ընդհանուր ժողովի
անցկացման վայրը և ժամը նշանակել 2010թ. նոյեմբերի 27-ին,
ժամը 12:00-ին` ՀՖՖ շտաբ-բնակարանում:
Ընդհանուր ժողովի ընթացքում ՀՖՖ գործադիր
տնօրեն Արմեն Մինասյանը ներկայացնելու է ֆեդերացիայի տարեկան
հաշվեկշիռը, եկամուտների և ծախսերի նախահաշիվը: Ժողովի ընթացքում մասնակիցների հաստատմանը կներկայացվի նաև ՀՖՖ
հաջորդ տարվա բյուջեն:
Ընդհանուր ժողովի գլխավոր իրադարձությունն է
լինելու ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները: