Ադրբեջանի արտգործնախարարությունն անհանգստացած է իտալացի էստրադային երգիչ Ալ Բանո Կառիզիի` Լեռնային Ղարաբաղ հնարավոր այցով:
ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովի փոխանցմամբ` եթե հաստատվի, որ երգիչն առանց Ադրբեջանի կառավարության թույլտվության Լեռնային Ղարաբաղ է այցելել, նրա անունը կընդգրկվի Ադրբեջանի «սև ցուցուկում», հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-երը: