Ռուսատանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը չի մասնակցի Մյունխենյան ամենամյա համաժողովին` նվիրված հաջորդ տարվա անվտանգության հարցերին, ուր նրան հրավիրել էր համանախագահ Վոլֆգանգ Իշինգերը: Կրեմլում սա բացատրել են նախագահի խիստ զբաղվածության փաստով, այնինչ լուրեր կան, որ նախագահի չմեկնելու իրական պատճառը նրանում է, որ համաժողովի հիմնական թեման Կովկասյան տարածաշրջանի իրավիճակն է լինելու, ինչպես նաև համաժողովին ելույթ է ունենալու Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, գրում է Коммерсант-ը:
Մյունխեն չմեկնելու պատճառով` նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր` արտաքին քաղաքականությանը վերաբերող ծրագիրը ներկայացրել է չորեքշաբթի`Մյունխենյան համաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Իր ելույթում Մեդվեդևը կոչ է արել ազատվել կարծրատիպերից, մասնավորապես, ՆԱՏՕ-ի ագրեսիվության և Ռուսաստանում ժողովրդավարության անհնարին լինելու վերաբեյալ նախապաշարմուքներից:
«Հաճախ Ռուսաստանն Արևմուտքի,սովորական մարդկանց կողմից ընկալվում է որպես մի երկիր, որտեղ երբևէ ժողովրդավարություն չի կարող լինել, իսկ իշխանությունները միշտ առաջնորդվում են բռնապետական սկզբունքներով և չեն ցանկանում զարգանալ արտաքին աշխարհի հետ զուգընթաց»,- նշել է նախագահը: