Այսօր առավոտյան Բաքվում մեքենա է վթարի ենթարկվել, որում մի քանի լրագրող է եղել: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ադրբեջանական «Միլի Յոլ» թերթի գլխավոր խմբագիր Շահին Աղաբեյլին, հաղորդում է Trend գործակալությունը` վկայակոչելով տրասնպորտային ոստիկանության տվյալները:
Լրագրողի մահվան լուրը հաստատել են նաև հիվանդանոցում: