Ադրբեջանն իր հայկական բարդույթը թաքցնելու համար նմանատիպ ինքնահաստատման փորձեր է կատարում, մեկնաբանելով Աստրախանում Հեյդար Ալիևի հուշարձանի բացումը` ասել է «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով` չունենալով մշակութային և առհասարակ որևէ ժառանգություն` Ադրբեջանը պետք է գնար ավտորիտար ճանապարհով` արձաններ կառուցեր և խոնարհվեր կուռքերին, «չնայած գիտենք. 70 տարի մարդիկ խոնարհվում էին, տեսանք, թե դա ինչով ավարտվեց»:
«Կամ որդի Ալիևին իր հոր ուրվականն է ամենուր հետապնդում, և նա մերօրյա Համլետն է դարձել, կամ էլ Բաքվում գունավոր, երկնագույն շոուներ կազմակերպելով, նրանք փորձում են ինքնահաստատվել», – եզրափակեց ՀՀԿ խոսնակը: